Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ Կ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2012 թվականի N 1243-Ա

Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ Կ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ Կ. Հակոբյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 13-15-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մուրադյանի՝ Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։