Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2013 թվականի N 16-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունվարի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 16-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

հոկտեմբերի 11-ի N 586-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Հայաստանի Հանրապետության ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ)

Կ. Դաբաղշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

Ա. Սմբատյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Ա. Դավոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Վ. Սահրադյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գլխավոր մասնագետ

Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ե. Ահարոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինության վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար

Վ. Սարգսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Լ. Չիլինգարյան - Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Գ. Հովսեփյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։