ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 1031-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 1031-Ն որոշման
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) տալիս է տեղեկանք (այսուհետ` տեղեկանք)` համաձայն N 1 ձևի։
2. Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ` տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:
3. Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի`
1) տեղեկանք հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթը,
2) տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) սահմանված ձևի դիմում-հայտարարություն` համաձայն N 3 ձևի տեղեկանք հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և տեղեկանք հայցողի կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ: Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է նախարարությունը։
4. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում` համաձայն N 4 ձևի, ներկայացրել է դիմողի ծնողը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթ:
5. Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա, սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթ:
6. Տեղեկանքը տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:
7. Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս յոթ օրով:
8. Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ)` ներկայացնելով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։
9. Դիմում-հայտարարության ձևը տեղեկանք հայցողին տրամադրում է հյուպատոսական հիմնարկը։
10. Հյուպատոսական հիմնարկը դիմում-հայտարարության և ներկայացված փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է նախարարություն։ Փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար։
11. Դիմողի կողմից սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում նախարարությունը տեղեկանքը տրամադրում է քաղաքացու մշտական բնակության վայրի, ամուսնության գրանցման վայրի, ամուսնալուծության գրանցման վայրի ՔԿԱԳ-ի մարմիններին արված համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուց հետո` սույն կարգով նախատեսված ժամկետում։
12. Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով, համաձայն N 2 ձևի։
13. Եթե տեղեկանք հայցողի կամ նրա ծնողի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա նախարարությունը նրան հնարավորություն է ընձեռում շտկելու սխալները, կամ նախարարությունը շտկում է դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով դրա մասին։ Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա նախարարությունը դիմողին առաջարկում է համալրել այդ ցանկը։ Եթե ներկայացված փաստաթղթերում առկա սխալները չեն շտկվում, կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում, ապա նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում դիմողին վերադարձնում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` նշելով տեղեկանքի տրամադրման մերժման պատճառները։
14. Տեղեկանքն ստորագրում է ՔԿԱԳ-ի գործակալության պետը և հաստատում ՔԿԱԳ-ի գործակալության կնիքով:
15. Դիմումի, դիմում-հայտարարության հետ միասին նախարարությունում և հյուպատոսական հիմնարկներում պահպանվում են նաև անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, համապատասխան ՔԿԱԳ-ի մարմնի (մարմինների) կողմից տրված ամուսնության բացակայության մասին տեղեկանքը (տեղեկանքները), ամուսնության դադարումը հաստատող փաստաթղթի պատճենը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի պատճենը և օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:
16. Փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
17. Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով։
18. Տեղեկանք ստանալու նպատակով տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով և էլեկտրոնային փոստի միջոցով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:
(18-րդ կետը լրաց. 10.01.13 N 17-Ն)
19. Տեղեկանքը, տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
(19-րդ կետը լրաց. 10.01.13 N 17-Ն)
20. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:
(20-րդ կետը լրաց. 10.01.13 N 17-Ն)
21. Տեղեկանքը տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:
(21-րդ կետը լրաց. 10.01.13 N 17-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՔԿԱԳ-Ի ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
_______ _______________ 20 թ. N ___________
Քաղաքացի __________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
ծնված` _____ ___________ _____________ թ., իր բնակության վայրի` _______
_______________________________________, ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի
արխիվում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել։
Ստուգվել է _____________________ թ-ից մինչև __________________ թ.։
Միաժամանակ ________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ։ Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին։
Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս։
Կ.Տ.
_______________________________
(ստորագրությունը)
_______________________________
(անունը, ազգանունը)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
_______ _______________ 20 թ. N ___________
Քաղաքացի __________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
ծնված` _____ ___________ _____________ թ., իր բնակության վայրի` _______
_______________________________________, ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի
արխիվում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել։
Ստուգվել է _____________________ թ-ից մինչև __________________ թ.։
Միաժամանակ ________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ։ Նա նախազգուշացված է ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ տալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին։
Տեղեկանքն ուժի մեջ է վեց ամիս։
Կ.Տ.
_______________________________
(ստորագրությունը)
_______________________________
(անունը, ազգանունը)
Ձև N 3
Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից
______________________
______________________
______________________
_______________________________
(ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը)
_______________________________
Քաղ. _____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________ -ից
Անձը հաստատող փաստաթուղթը
______________________________________
(անվանումը, սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրվել)
Այլ տվյալներ _____________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
ծնվ.`____________________________ թ.,
__________________________________________________,
(երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)
-----------------------------------------------------------------------------------------------------------------
Խնդրում եմ ինձ տրամադրել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք:
Հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ։ Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին։
Նախկին ամուսնությունս գրանցվել է _________________________________
(նշել ամուսնության գրանցման վայրը և ժամանակը)
______________________________________________________ թ-ին։
Ամուսնությունս լուծվել է, դադարել է (ընդգծել)
_______________________________________________________________ թ-ին
(նշել ամուսնալուծության գրանցման վայրը և ժամանակը)
Ամուսինս մահացել է ______ ____________ ____ թ-ին ________________
(նշել մահվան ժամանակը և
_________________________________________________________:
գրանցման վայրը)
□Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ __________________
___________________________________________________________________
(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Կից ներկայացնում եմ`
1) ___________________ 4) ___________________
2) ___________________ 5) ___________________
3) ___________________ 6) ___________________
______________________________
(ստորագրությունը)
_____ _____________________ 20 ____ թ.
(ձևը խմբ. 10.01.13 N 17-Ն)
Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից
______________________
______________________
______________________
Ձև N 4
_______________________________
(ՔԿԱԳ-ի մարմնի անվանումը)
_______________________________
Քաղ. _____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________ -ից
Անձը հաստատող փաստաթուղթը
______________________________________
(անվանումը, սերիան, համարը, երբ և
ում կողմից է տրվել)
Այլ տվյալներ _____________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` _______________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
հանդիսանալով _____________________________________________________
(լիազորող անձի կամ զավակի անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________ լիազորված անձ
կամ ծնող (անհրաժեշտն ընդգծել), խնդրում եմ տրամադրել նրա ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք։
□ Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ __________________
___________________________________________________________________
(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Կից ներկայացնում եմ`
1) ___________________ 6) ___________________
2) ___________________ 7) ___________________
3) ___________________ 8) ___________________
4) ___________________ 9) ___________________
5) ___________________ 10) ___________________
______________________________
(ստորագրությունը)
______ _____________________ 20 ____ թ.
(ձևը խմբ. 10.01.13 N 17-Ն)
(հավելվածը լրաց., խմբ. 10.01.13 N 17-Ն)