Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ WSSP-AF-4A/1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1635-Ա

«Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման ԵՎ ջրահեռացման սեկտորի ծրագիր. Լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում անցկացված շինարարական աշխատանքների նախագծման, վերահսկողության ԵՎ հանրային իրազեկման ծրագրի ծառայությունների մատուցման գնումների առաջարկի WSSP-AF-4A/1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ մրցույթի արդյունքների հաստատման մասին

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր. Լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում անցկացված շինարարական աշխատանքների նախագծման, վերահսկողության և հանրային իրազեկման ծրագրի ծառայությունների մատուցման գնումների առաջարկի WSSP-AF-4/1 միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ՀԳՇՆ ՍՊԸ – Ջինջ ՍՊԸ» կոնսորցիումը` 1045092000 Հայաստանի Հանրապետության դրամ (2,537,308 ԱՄՆ-ի դոլար) պայմանագրային գումարով` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։