«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«7» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2000 թվականի N 626
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):
3. Հանձնաժողովին` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 7-ի N 626 որոշմամբ
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի
Գ. Պողոսյան - ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Մելքումյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ա. Չիլինգարյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ֆ. Մուշեղյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Զ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
Ա. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության վարչության պետ
Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդիր հարցերի վարչության պետ
Ա. Ղազարյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հոկտեմբերի 7-ի N 626 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ
(1-ին փուլ` 2000 թվական)
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատուն
1 2 3 4
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետև` օրենք) բխող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո ՀՀ պետական եկամուտների նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
2. Օրենքով սահմանված ֆիզիկական անձանցից հայտարարագրերի ընդունում օրենքով սահմանված ժամկետներում ՀՀ պետական եկամուտների նախարարություն
3. Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից եկամուտների, գույքի և ծախսերի համադրումն իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն
իրավասու նախարարություններ և գերատեսչություններ
4. 3-րդ կետի պահանջներն իրականացնելու նպատակով համակարգչային բազայի ստեղծում և ծրագրերի մշակում ու ներդրում 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն
5. Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում արտացոլված տվյալների վերլուծություն 3-րդ եռամսյակ հանձնաժողով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման համակարգի օրենսդրական հիմքերի ստեղծում
(2-րդ փուլ` 2001 թվական)
1 2 3 4
1. Այլ երկրների փորձի ուսումնասիրություն, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցություն և անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում 1-ին կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
հանձնաժողով
2. Գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական նախարարություն իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի գործողության արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն 3-րդ եռամսյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում (այդ թվում` նախագծի քննարկում գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների և հասարակության հետ զանգվածային լրատվության միջոցներով) 3-րդ և 4-րդ եռամսյակներ ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
հանձնաժողով
3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ
(3-րդ փուլ` 2002 թվական)
1 2 3 4
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունում 1-ին կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի օրենքն ուժի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքից բխող մեջ մտնելուց գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում մեկ ամիս հետո ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
3. Հայտարարագրման համակարգի ներդրման ապահովման նպատակով համակարգչային բազայի ստեղծում և ծրագրերի մշակում ու ներդրում 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն
4. Հայտարարագրման համակարգի ներդրման մասին իրազեկման ծրագրի մշակում և իրականացում 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
5. Հայտարարատուներին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով կենտրոնների ստեղծում 2-րդ կիսամյակ ՀՀ պետական եկամուտների նախարարություն
6. 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների ապահովում 3-րդ կիսամյակ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառում 2003 թվականի հունվարի 1-ից