Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2013 թվականի N 70-Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2013 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետական լիազոր մարմնի հետ համագործակցության, ինչպես նաև Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետական լիազոր մարմնի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման, իսպանական հյուրանոցային ցանցերի` հայաստանյան շուկա ներգրավման հետ կապված հարցերի քննարկման և «Ֆիտուր» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ա. Պետրոսյանի՝ Մադրիդ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունվարի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։