Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2000 թվականի N 652

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի N 590 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի 5-րդ կետի տասներկուերորդ պարբերությունը «հիվանդանոցների» բառից հետո լրացնել «և այլ հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնողների, այդ թվում` կենտրոնների, ծննդատների, դիսպանսերների, առողջարանների, ինչպես նաև արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնողների, այդ թվում` պոլիկլինիկաների (ներառյալ` ստոմատոլոգիական), կանանց կոնսուլտացիաների, դիսպանսերների, գյուղական բժշկական առողջության կենտրոնների, գյուղական բժշկական ամբուլատորիաների (ներառյալ վերջիններիս բուժակամանկաբարձական կետերը), շտապ բժշկական օգնության կայանների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 14-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։