Հոդված 46
Հոդված 46
Կատարման մանրամասները և չնախատեսված դեպքերը
Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ իր գլխավոր հրամանատարների միջոցով պետք է հոգ տանի նախորդ հոդվածների կատարման մանրամասների մասին, ինչպես նաև չնախատեսված դեպքերի կապակցությամբ՝ սույն Կոնվենցիայի ընդհանուր դրույթներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 47
Փոխճնշումների արգելումը
Կոնվենցիայի պաշտպանության ներքո գտնվող վիրավորների, հիվանդների, նավաբեկյալների, անձնակազմի, նավերի և գույքի նկատմամբ փոխճնշման միջոցների կիրառումն արգելվում է:
Հ ո դ վ ա ծ 48
Կոնվենցիայի տարածումը
Բարձր պայմանավորվող կողմերը պայմանավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի տեքստն իրենց երկրներում, և, մասնավորապես, Կոնվենցիայի ուսումնասիրումը մտցնել ռազմական և, եթե հնարավոր է, քաղաքացիական կրթության ծրագրերի մեջ, որպեսզի Կոնվենցիայի սկզբունքներին ծանոթանա ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը, և մասնավորապես, կռվող զինված ուժերը, բուժանձնակազմը և հոգևորականները:
Հ ո դ վ ա ծ 49
Թարգմանությունները: Կիրառման օրենքները
Բարձր պայմանավորվող կողմերը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջնորդությամբ, իսկ ռազմական գոծողությունների ժամանակ՝ հովանավոր տերությունների միջոցով, միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի տեքստերի պաշտոնական թարգմանությունները, ինչպես նաև այն օրենքներն ու որոշումները, որոնք նրանք կարող են ընդունել Կոնվենցիայի կիրառումն ապահովելու նպատակով:
Գլուխ 8
Չարաշահումների և խախտումների կանխումը
Հ ո դ վ ա ծ 50
Քրեական պատիժները:
I. Ընդհանուր դրույթներ
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, ովքեր կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումները, որոնք նշված են հաջորդ հոդվածում:
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ պարտավորվում է որոնել այն անձանց, ովքեր մեղադրվում են նրանում, որ կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից որևէ մեկը և, ինչպիսին էլ որ լինի քաղաքացիությունը, նրանց հանձնել իր դատարանին: Նա կարող է նաև, եթե ցանկանա, և իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատելու համար նրանց հանձնել մեկ այլ շահագրգիռ պայմանավորվող կողմի այն դեպքում, եթե այդ պայմանավորվող կողմն այդ անձանց մեղադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցներ ունի:
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ, բացի հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից, կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են կասեցնելու համար սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող մյուս գործողությունները:
Բոլոր հանգամանքներում մեղադրվող անձինք կօգտվեն դատական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չեն կարող նվազ նպաստավոր լինել, քան այն երաշխիքները, որոնք նախատեսված են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 105 և հաջորդ հոդվածներով:
Հ ո դ վ ա ծ 51
II. Լուրջ խախտումները
Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են հետևյալ գործողություններից մեկն ու մեկի հետ այն դեպքում, եթե այդ գործողություններն ուղղված են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց կամ գույքի դեմ. կանխամտածված սպանությունը, խոշտանգումները և անմարդկային վարվելակերպը, ներառյալ՝ կենսաբանական փորձերը, կանխամտածված կերպով ծանր տառապանքի և լուրջ խեղման ենթարկելը, առողջությանը վնաս հասցնելը, գույքի անօրինական, կամայական և մեծ չափերի հասնող ավերումը և յուրացումը, որոնք չեն բխում ռազմական անհրաժեշտությունից:
Հ ո դ վ ա ծ 52
III. Պայմանավորվող կողմերի պատասխանատվությունը
Ոչ մի Բարձր պայմանավորվող կողմի թույլ չի տրվի իրեն կամ որևէ այլ պայմանավորվող կողմի ազատել այն պատասխանատվությունից, որը նրա կամ այլ պայմանավորվող կողմի վրա է դրվում նախորդ հոդվածով նախատեսված խախտումների հետևանքով:
Հ ո դ վ ա ծ 53
Հետաքննության ընթացակարգը
Ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկնումեկի խնդրանքով Կոնվենցիայի խախտման մասին ցանկացած պնդման առթիվ հետաքննություն պետք է սկսվի շահագրգիռ կողմերի միջև սահմանման ենթակա ընթացակարգով:
Հետաքննության ընթացակարգի հարցում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են միջնորդ դատավոր, որը որոշում է ընթացակարգի հարցը:
Հենց որ խախտումը պարզվի, ընդհարման մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և հնարավոր կարճ ժամկետում դրա համար պատժելու միջոցներ կձեռնարկեն:
Եզրափակիչ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 54
Լեզուները
Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:
Հ ո դ վ ա ծ 55
Ստորագրումը
Ներկա ամսաթվով թվագրված սույն Կոնվենցիան մինչև 1950 թվականի փետրվարի 12-ը կարող է ստորագրվել 1949 թվականի ապրիլի 21-ին Ժնևում բացված համաժողովին ներկայացված բոլոր տերությունների, ինչպես նաև այդ համաժողովին չներկայացված տերությունների կողմից, որոնք մասնակից են 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Հաագայի X կոնվենցիային` 1906 թվականի Ժնևի կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու համար, կամ «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1864, 1906 կամ 1929 թվականների Ժնևի կոնվենցիաներին:
Հ ո դ վ ա ծ 56
Վավերացումը
Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորին չափ արագ, և վավերագրերն ի պահ կհանձնվեն Բեռնում:
Յուրաքանչյուր վավերագրի հանձնման մասին կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվի բոլոր այն տերություններին, որոնց անունից կստորագրվի Կոնվենցիան կամ հայտարարություն կարվի դրան միանալու մասին:
Հ ո դ վ ա ծ 57
Ուժի մեջ մտնելը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագիր ի պահ կհանձնվի:
Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրն ի պահ տալուց վեց ամիս անց:
Հ ո դ վ ա ծ 58
Առնչությունը 1907 թվականի կոնվենցիայի հետ
Սույն Կոնվենցիան Բարձր պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում իրենով փոխարինում է 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Հաագայի X կոնվենցիան` 1906 թվականի Ժնևի կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 59
Միացումը
Ուժի մեջ մտնելու օրից սույն Կոնվենցիան բաց կլինի դրան միանալու համար ամեն մի տերության առջև, որի անունից այդ Կոնվենցիան չի ստորագրվել:
Հ ո դ վ ա ծ 60
Միանալու մասին ծանուցումները
Յուրաքանչյուր միանալու մասին գրավոր կհայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, և միանալն ուժի մեջ կմտնի վերջինիս կողմից այդ հայտարարությունն ստանալու օրից վեց ամիս հետո:
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը միանալու մասին կհաղորդի այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ միանալու մասին հայտարարություն է արվել:
Հ ո դ վ ա ծ 61
Անմիջապես ուժի մեջ դնելը
2 և 3 հոդվածներում նախատեսված դեպքերն անմիջապես ուժի մեջ կդնեն ի պահ տրված վավերագրերը, ինչպես նաև միանալու հայտարարությունները, որոնց մասին ընդհարման մեջ գտնվող պետությունների կողմից կհայտնվի մինչև ռազմական գործողություններն սկսվելը կամ գրավումը կամ դրանից հետո: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ամենաարագ կերպով կհաղորդի ընդհարման մեջ գտնվող կողմերից ստացված վավերացումների կամ միանալու մասին:
Հ ո դ վ ա ծ 62
Չեղյալ հայտարարելը
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:
Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարիայի Դաշնային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի կառավարություններին:
Չեղյալ հայտարարվելը ուժի մեջ կմտնի միայն Շվեյցարիայի Դաշնային խորհրդին արված հայտարարությունից մեկ տարի անց: Սակայն, չեղյալ հայտարարվելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցելիս է եղել ընդհարմանը, չի կարող ուժ ունենալ մինչև հաշտություն կնքելը և, համենայնդեպս, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձության գործողությունները:
Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակել կատարել միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հանրային խղճի հրամայականից:
Հ ո դ վ ա ծ 63
Գրանցումը Միավորված ազգերի կազմակերպությունում
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպությանը կհաղորդի նաև այն բոլոր վավերացումների, միանալու և չեղյալ հայտարարելու մասին, որոնք սույն Կոնվենցիայի կապակցությամբ կստացվեն:
Ի հավաստումն որի, համապատասխան լիազորություններ ներկայացնելով՝ ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Սույն Կոնվենցիայի բնօրինակը կպահվի Շվեյցարիայի Համադաշնության արխիվներում: Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կողմից կհանձնվեն Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Անձնական վկայականի ձևը
Երեսի կողմը
(այն երկրի և զինվորական իշխանությունների անվան տեղը, որոնք տվել են վկայականը)
ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
զինված ուժերին կցված սանիտարական և հոգևոր անձնակազմի անդամների համար
Ազգանուն
Անուն
Ծննդյան թիվը
Կոչումը
Զորային համարը
Սույն ինքնության վկայականի տերը պաշտպանված է Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայով որպես
Տրված է Վկայականի N
Հակառակ երեսը
Վկայականի տիրոջ լուսանկարը Վկայականի տիրոջ ստորագրությունը
կամ բութ մատի մատնահետքը և կամ
երկուսն էլ
Վկայական տված զինվորական իշխանությունների ցցուն կնիքը
Հասակը Աչքերը Մազերը
Մյուս բնորոշ նշանները
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից: