Հոդված 19
Հոդված 19
Արտադրանքի բաշխման մասին օտարերկրյա ներդրողների հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերը և համաձայնագրերը
Ներդրողին ընդունող երկրի բնական ռեսուրսներից օգտվելու և ընդունող երկրի պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքի, ինչպես նաև ընդունող երկրի պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների օգտագործման հետ կապված ձեռնարկատիրական գործունեության իրավունքի տրամադրումը իրականացվում է ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված արտադրանքի բաշխման մասին կոնցեսիոն համաձայնագրերին և պայմանագրերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 20
Գույքը վարձակալության հանձնելը
Ընդունող երկրի քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքը, պետական սեփականություն հանդիսացող օբյեկտները ներդրողին վարձակալության հանձնումը և ներդրողի կողմից ընդունող երկրի տարածքում գտնվող սեփական գույքը վարձակալության՝ հանձնումը, ինչպես նաև այդ պայմանագրային հարաբերությունների դադարեցումը իրականացվում է ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:
Մ ա ս 5. Ե զ ր ա փ ա կ ի չ դ ր ու յ թ ն ե ր
Հ ո դ վ ա ծ 21
Կոնվենցիայի հարաբերակցությունը միջազգային պայմանագրերի հետ
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն տարածվում միջազգային այլ պայմանագրերի դրույթների վրա, որոնց մասնակից են Կողմերը:
Հ ո դ վ ա ծ 22
Երկկողմ համաձայնագրեր
Սույն Կոնվենցիան կարող է հիմք հանդիսանալ Կողմերի միջև ներդրողի իրավունքները պաշտպանող երկկողմ համաձայնագրեր կնքելու համար:
Անհրաժեշտության դեպքում, Կոնվենցիայի առանձին դրույթներ կարող են կոնկրետացվել երկկողմ համաձայնագրերով:
Հ ո դ վ ա ծ 23
Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կարգը
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրող Կողմերի կողմից՝ նրանց ներպետական ընթացակարգերի համաձայն և ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը ավանդապահին ի պահ հանձնելու երեսուներորդ օրը: Այն ավելի ուշ վավերացրած Կողմերի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերը ավանդապահին ի պահ հանձնելու երեսուներորդ օրը:
Հ ո դ վ ա ծ 24
Կոնվենցիայի գործողության ժամկետը
Սույն Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու պահից սկսած տասը տարվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիայի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի ևս տասը տարի ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:
Հնարավոր վեճերը և տարաձայնությունները, այդ թվում նաև նյութական բնույթի, լուծելու նպատակով սույն Կոնվենցիայի դրույթները, մինչև բոլոր վեճելի հարցերի կարգավորումը, գործում են հեռացող Կողմի համար:
Հ ո դ վ ա ծ 25
Կոնվենցիային միանալու կարգը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, բոլոր Կողմերի համաձայնությամբ, նրան կարող են միանալ այլ պետություններ՝ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած այն օրվանից 30 օր հետո, երբ ավանդապահը ծանուցագրերի միջոցով կստանա Կողմերի համաձայնությունը այդ միացման համար:
Հ ո դ վ ա ծ 26
Կոնվենցիայից դուրս գալու կարգը
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից ոչ ուշ, քան դուրս գալուց 12 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցագիր ուղարկելով:
Հ ո դ վ ա ծ 27
Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը
Սույն Կոնվենցիայում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Հ ո դ վ ա ծ 28
Կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված վեճերի լուծումը
Սույն Կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան դիմելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 28-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրող յուրաքանչուր պետության կուղարկի նրա հաստատված պատճենը:
*Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է վերապահումով. «1. 10-րդ հոդվածում առաջին նախադասության վերջում «… կամ Կողմերի համաձայնության առկայության դեպքում այլ արժույթով»:
**Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 21-ից: