ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2013 թվականի N 61-Ա
Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Վարդապետյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հ. Վարդապետյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հունվարի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 25-ի N 61-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՄԼԵՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Յու. Չիլինգարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ, «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Չիլինգարյան - «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վարդապետյան - Հ. Վարդապետյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան