ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1053-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 919-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 1-ի N 1053-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Սմբատյան - ԱՊՀ երկների հումանիտար համագործակցության միջպետական
հիմնադրամի գլխավոր տնօրեն
Ա. Գրիգորյան - Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական
թատրոնի գեղարվեստական ղեկավար
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Աբելյան - ՀՀ Նախագահի օգնական
Գ. Հարությունյան - Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի
տնoրեն
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ռ. Ամիրխանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության
տեսության ամբիոնի վարիչ
Հ. Թոփիկյան - խմբավար
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)
Գ. Դաբաղյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
ժողնվագարանների ամբիոնի դոցենտ
Կ. Ավդալյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու
մասնաճյուղի տնoրեն
Ի. Յավրյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական
դաշնամուրի թիվ 3 ամբիոնի վարիչ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Փահլևանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ
ժողովրդական ստեղծագործության ամբիոնի վարիչ
Հ. Սմբատյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի
բաժնի վարիչ
Դ. Ղազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական
ֆակուլտետի դեկան
Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային
ֆակուլտետի դեկան
Ժ. Զուրաբյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության
պատմության ամբիոնի պրոֆեսոր
Ա. Ղազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային
համույթի ամբիոնի պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Շ. Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Լ. Փչախչյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Գ. Սալնազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 1-ին կուրսի մագիստրոս
Լ. Մանուկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Լ. Այվազյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնի
3-րդ կուրսի ուսանող
Ն. Միսակյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի
բաժնի 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 18.01.12 N 24-Ա, 06.11.12 N 1072-Ա, 28.12.12 N 1293-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան