Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102 հոդվածում՝
ա) մաքսատուրքի դրույքաչափերը սահմանող աղյուսակն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 04, 11, 15, 17, 18, 39 17 31 100 և 85 39 10 100 ծածկագրերի տողերից հետո համապատասխանաբար լրացնել հետևյալ տողերով՝
«04 08 11 ձվի փոշի 0 0»
«11 09 00 000 հացահատիկային սոսնձանյութ 0 0»
«1515 30 100 գերչակի յուղ 0 0»
«17 03 մաթ 0 0»
«18 01 կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բոված 0 0»
«39 17 32 910 արհեստական թաղանթներ երշիկեղենի համար 0 0»
«85 41 դիոդներ, տրանզիստորներ և նմանատիպ կիսահաղորդիչ սարքեր 0 0
85 42 էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ և միկրոհավաքածուներ 0 0».
բ) 4819 ծածկագրին վերաբերող տողի երկրորդ սյունակը լրացնել «այդ թվում՝ չծալված՝ սոսնձված կամ չսոսնձված՝ մեկից ավելի շերտեր ունեցող թերթեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից, արտաքինից հարթ երեսներով» բառերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝
«4. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից՝ 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870, 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է հետևյալ յուրահատուկ դրույքաչափերով՝
Ապրանքի
ծածկագիրն
ըստ ԱՏԳ ԱԱ-ի
ապրանքի համառոտ անվանումը
չ/մ
Մաքսատուրքի դրույքաչափը դրամով
Ներմուծում Արտահանում
2203 գարեջուր 1 լիտր 50 0
2204 խաղողի գինիներ 1 լիտր 100 0
220410 փրփրուն գինիներ 1 լիտր 75 0
2205 վերմուտ և այլ խաղողի գինիներ՝ բուսական և արոմատիկ էքստրակտների հավելումներով 1 լիտր 140 0
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) 1 լիտր 60 0
2207 էթիլային սպիրտ 1լ. 100% սպիրտի վերահաշվ. 70 0
2208 ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝
220820 խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) 1լ. 100% սպիրտի վերահաշվ. 1100 0
220830 վիսկի 370 0
220840 ռոմ և տաֆֆա 420 0
220850 ջին և գիհու թրմօղի 450 0
220860 օղի 240 0
220870 լիկյորներ և մրգօղիներ 600 0
220890 սպիրտ պարունակող այլ խմիչքներ 240 0»: