«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 հունվարի 2013 թ.
ք. Երևան N 8-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում լրացվող դիտարկման թերթիկի ձևը հաստատելու մասին» թիվ 39-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Դիտարկվող հարցերի շրջանակը.
Հ/հ Շուկայահանված սննդամթերքին, սննդամթերքի հետ շփվող նյութերին, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացված պահանջներ Այո Ոչ Կիրառելի չէ Լրացուցիչ նշումներ
(նշել անհամապատասխանության էությունը և արտադրանքը նկարագրող այլ տեղեկություններ՝ անվանումը, արտադրողը, քանակը, քաշը և այլն) Իրավական հիմքը
1 Իրացվող սննդամթերքի մակնշման անհամապա-տասխանություն ՀՀ-ում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներին Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի համար ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշում
2 Վաճառվում է այնպիսի սննդամթերք, որի
ա) պիտանիության ժամկետն անցած է.
բ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ
գ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ
դ) սննդամթերքի հայերեն մակնշումը չի փակցվել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8 մաս 9
3 Վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի իրացում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8 մաս 9
4 Սննդամթերքի իրացում անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի բացակայությամբ և հետագծելիության հնարավորությունը չապահովելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 9 մաս 1
5 Կենդանական ծագման մթերքի իրացում առանց պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 9
6 Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը չի կատարվում ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 2
7 Առևտրի օբյեկտը ապահովված չէ ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 3
8 Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով չի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 7 մաս 2
9 Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշված չեն ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 9 մաս 7
10 Սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների կամ չունեն սանիտարական գրքույկ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշում
11 Իրացվող սննդամթերք, որում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացում, որը չի պահվում դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում: ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի
N 34-Ն որոշում
»:
Ա. Բախչագուլյան