Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ», «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿ», «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ԵՎ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013039

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

13 նոյեմբերի 2012 թ. թիվ 308-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿ», «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿ», «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ԵՎ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2013 թվականի հունվարի 14-ից շրջանառության մեջ դնել «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ», «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ», «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» և «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. նոյեմբերի 15

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 13-ի

թիվ 308-Ն որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում «1888» և «1968» տարեթվերն են, աջ և ձախ կողմերում, վարագույրի ֆոնին՝ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունները:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 900.0

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 1000 հատ

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

1.1 «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2. «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013», ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Վերևի և ներքևի եզրաշուրթով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ստեփան Աղաջանյանի դիմանկարը, ներկապնակ և վրձիններ: Վերևի և ներքևի եզրաշուրթով` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN» մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925.0

Քաշը 28,28 գ

Չափը 28,0x40,0 մմ

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Տպաքանակը 500 հատ

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

2.1 «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

3. «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Վերևի և ձախ եզրաշուրթերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարդումը: Ձախ և ներքևի եզրաշուրթերով «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 925.0

Քաշը 28,28 գ

Չափը 28,0x40,0 մմ

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Տպաքանակը 500 հատ

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

3.1 «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

4. «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը՝ «2013», եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները:

Եզրագծով «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN 1913-1985» մակագրություններն են:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 925.0

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

4.1 «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։