Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԳԱՐԿՈՒՆԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2013 թվականի N 105-Ա

ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԳԱՐԿՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վ. Գարկունի գլխավորած պատվիրակության (4 մարդ) 2013 թվականի հունվարի 24-31-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 909000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. փետրվարի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։