ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1063-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1063-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Թադևոսյան
- ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Գյուրջյան
- Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ
Ս. Նիկոյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Բադալյան
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Հակոբյան
- «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործադիր տնoրեն
(համաձայնությամբ)
Ա. Գալստյան
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Մուսայելյան
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնoրեն (համաձայնությամբ)
Տ. Մարգարյան
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Գ. Մինասյան
- ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Բիշարյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան
- Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան
- «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Ս. Հարությունյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Աղբալյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական գործունեության և կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր
Ռ. Աղգաշյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ս. Բալասանյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն
Ս. Դավթյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ
Վ. Զաքարյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
Լ. Հովհաննիսյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին պրոռեկտոր
Յու. Սարգսյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի պրոֆեսոր
Ռ. Սարինյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Գ.Հարությունյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ն. Գրիգորյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Գ. Վարդանյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Գ.Կարախանյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ն. Բաբուջյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ն. Համբարձումյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Գ.Հարությունյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Խաչատրյան
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 22.07.11 N 702-Ա, 30.01.13 N 68-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան