Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-02-11-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

31 հունվարի 2013 թվականի N 4

9. ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. փետրվարի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հունվարի 31-ի նիստի N 4

արձանագրային որոշման

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

հ/հ Միջոցառման

անվանումը Ակնկալվող

արդյունք Կատարողը Համակատարողը Ժամկետը Ֆինանսա-կան ապահովումը Հղումը

1 2 3 4 5 6 7 8

1. «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» ծրագրի իրականցում: Բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների բարելավման և գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու նրանց տրամադրվող ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր

2. Պետական ծառայողների որակավորման` նրանց գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցում: Կիրականացվեն «Ընդդեմ գենդերային բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն Դեկտեմբեր ՀՀ պետական բյուջե

3. Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում: Կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան,

/համաձայ-նությամբ/ Նոյեմբեր-դեկտեմբեր Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

4. Բռնության, այդ թվում սեռական բռնության, ենթարկված անձանց բուժօգնության որակի բարելավում: Կմշակվի բռնության, այդ թվում սեռական բռնության ենթարկված անձանց բուժօգնության տրամադրման ուղեցույց բուժաշխատողների համար: ՀՀ առողջապահության նախարարություն Օգոստոսի երրորդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում

5. Բուժհաստատությունների մասնագետների գենդերային բռնության հայտնաբերման և խորհրդատվական հմտությունների

զարգացում Մարզերի 50 բուժաշխատողների համար կիրականացվի ուսուցում բռնության հայտնաբերման և խորհրդատվության հմտությունների զարգացման համար: ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ մարզպետարաններ Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

6. Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կմշակվեն հոգեբանական բնույթի տեղեկատվական

թերթիկներ ծնողների համար անկախ սեռից երեխայի իրավունքների մասին: ՀՀ առողջապահության նախարարություն Նոյեմբեր 2-րդ տասնօրյակ Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

7. ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում իրավական իրազեկության բարձրացմանն և գենդերային քաղաքականության լուսաբանմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն հանդիպումներ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պատասխանատու աշխատակիցների հետ: ՀՀ ոստիկանություն Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

8. Կրթական հաստատություններում իրավական իրազեկության բարձրացմանն և գենդերային քաղաքականության լուսաբանմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն հանդիպում-զրույցներ հանրակրթական դպրոցներում և ԲՈՒՀ-երում: ՀՀ ոստիկանություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

9. Հանրակրթական դպրոցի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման մոդուլում գենդերային բռնությանը վերաբերող թեմաների ներառում: Գենդերային բռնության թեմաներին վերաբերող մոդուլը կներառվի հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

10. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների համապատասխան ծառայությունների հետ գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումների կազմակերպում: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների, մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ անչափահասների շրջանում գենդերային բռնության կանխարգելում: Երևանի քաղաքապետարան

/համաձայ-նությամբ/ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ համայնքային ոստիկանության բաժանմունք-ներ /համաձայ-նությամբ/ Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

11. Գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկությունների մշակում: Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ գենդերային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման մասին: Երևանի քաղաքապետարան

/համաձայ-նությամբ/ Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

12. Բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը և գենդերային բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանն ուղղված միջոցառումների իրականցում: Կկազմակերպվեն գենդերային բռնության երևույթի վերաբերյալ քննարկումներ, կտարածվեն տեղեկատվական նյութեր, կմշակվեն գենդերային բռնության դեմ պայքարի թեմաներով նյութեր ԶԼՄ-ներում հրապարակման նպատակով: ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

/համաձայ-նությամբ/ Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

13. Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի պահանջների համաձայն անչափահասների շրջանում գենդերային բռնության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում: Դպրոցականների շրջանում կկազմակերպվեն գենդերային բռնության վերաբերյալ դասընթացներ: ՀՀ Արագածոտնի մարզպետարան Հայաստանի

Հանրապետության Արագածոտնի մարզային ոստիկանութ-յուն /համաձայ-նությամբ/ Սեպտեմբեր-հոկտեմբեր Ֆինանսա-վորում չի պահանջվում

14. Գենդերային բռնության երևույթի լուսաբանման աշխատանքների իրականացում: Մարզի 9 համայնքներում Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ` կենտրոնի աշխատանքների մասին իրազեկման նպատակով: ՀՀ Արարատի մարզպետարան Տարվա ընթացքում Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

15. Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կիրականացվեն իրազեկման աշխատանքներ մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ, բուժ. հիմնարկներ, կրթական հաստատություններ/ գենդերային բռնության վերաբերյալ: ՀՀ Արմավիրի մարզպետարան Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով Տարվա ընթացքում Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

16. Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի վերաբերյալ ուսուցողական դասընթացների իրականացում: Կկազմակերպվի 4 դասընթաց շուրջ 80 մասնակցի համար: ՀՀ Արմավիրի մարզպետարան Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով Տարվա ընթացքում Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

17. Հանրության մեջ գենդերային բռնության երևույթի ընկալման և դրա դեմ պայքարի անհրաժեշտության գիտակցման մակարդակի բարձրացում: Կանցկացվեն «Ընդդեմ գենդերային բռնության» իրազեկման 12 հանդիպումներ մարզի բոլոր քաղաքաներում և խոշոր համայքներում: ՀՀ Լոռու մարզպետարան Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

18. «Ընդդեմ գենդերային բռնության» խորագրով հեռուստատեսային քննարկումների կազմակերպում: Գենդերային բռնության դեմ պայքարի ուղղությունների մշակում, տեսակետների վերլուծություն: ՀՀ Կոտայքի մարզպետարան 2-րդ եռամսյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում

19. Գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդման և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների համար: Գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների յուրացում և փոխանցում հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, ուսուցողական միջոցառումների կազմակերպում: ՀՀ Կոտայքի մարզպետարան Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

20. Մարզի հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում: Կկազմակերպվեն Իջևանի տարածաշրջանի 3 դպրոցների /թվով 150/ Դիլիջան քաղաքի թիվ 4, թիվ 6 դպրոցների /թվով 50/, աշակերտների համար կլոր սեղաններ ու քննարկումներ` գենդերային բռնության վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման նպատակով: ՀՀ Տավուշի մարզպետարան ՀՀ ոստիկանություն Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

21. Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի պահանջների համաձայն մարզում անչափահասների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում: Կկազմակերպվեն գենդերայի բռնության վերաբերյալ դասընթացներ մարզի 4 հանրակրթական դպրոցների անչափահասների շրջանում /Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան/: ՀՀ Տավուշի մարզպետարան ՀՀ ոստիկանություն Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

22. Սովորողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում` ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը: Կիրականացվեն գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումներ հանրակրթական դպրոցներում սովորողների շրջանում: ՀՀ Սյունիքի մարզպետարան Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

23. Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում` երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում: Կիրակաանցվի 5 դասընթաց, շուրջ 110 մասնակցի համար: ՀՀ Սյունիքի մարզպետարան Մարտ- ապրիլ Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

24. Մարզում գենդերային բռնության երևույթի գնահատմանն ուղղված միջոցառումների իրականացում Կկազմակերպվի գենդերային բռնության ենթարկված անձանց իրավիճակի վերլուծություն, կտրամադրվի խորհրդատվություն: ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան Մարտ-հունիս Ֆինանսա-վորում չի պահանջվում

25. Մամուլի միջոցով գենդերային բռնության բոլոր ձևերի լուսաբանում և իրազեկում: Մարզային թերթերում բռնության վերաբերյալ նյութերի տեղադրում: ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան Տարվա ընթացքում Ֆինանսա-վորում չի պահանջվում

26. Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: Մարզի համայնքներում «Ընդդեմ գենդերային բռնության» ծրագրի վերաբերյալ դասընթացների կազմակերպում: ՀՀ Շիրակի մարզպետարան Մարզի գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողով 1-ին կիսամյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում

27. Ընտանեկան բռնության զոհերին աջակցության տրամադրման ապահվում: Բռնության ենթարկված անձանց ապաստարանի տրամադրում, վերականգնողական թերապիայի իրականացում: ՀՀ Շիրակի մարզպետարան Գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողով Տարվա ընթացքում Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

28. Գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկությունների մշակում: Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ գենդերային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման մասին: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Մարզում գենդերային հարցերով զբաղվաող մշտական հանձնաժողով Սեպտեմբեր Ֆինանսա-վորում չի պահանջվում

29. Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: Համատեղ լուսաբանման աշխատանքներ կիրականցվեն ոստիկանության մարմինների հետ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժո-ղով Հունիս-

հուլիս Ֆինանսա-վորում չի պահանջվում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։