Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
14 փետրվարի 2013 թվականի N 6
8. 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԶՍՊՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ 2013 թվականին ընտանեկան նպաստի համակարգում ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թ.
փետրվարի 14-ի նիստի N 6
արձանագրային որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԶՍՊՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունքը Կատարողը Կատարման ժամկետը
1 2 3 4
1. ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահումը, պետական նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի հստակեցում, սահմանելով դիմումների միասնական ընդունարանով ներկայացնելու կարգը, ինքնաշխատ եղանակով տվյալների ստացման հնարավորությունը` բացառելով նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ապրիլի
3-րդ տասնօրյակ
2. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Պետական նպաստների, որպես սոցիալական ծառայության առանձին տեսակ, հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով: Ինտեգրված սոցիալական ծառայությունների, այդ թվում պետական նպաստների, տրամադրման ընթացակարգերի հստակեցում` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների ստեղծման (այդ թվում միասնական ընդունարաններ), դրանց գործունեության, լիազորությունների իրավական հենքի առկայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հունիսի
3-րդ տասնօրյակ
3. «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Ընտանիքների անապահովության գնահատման` սոցիալական խմբերի ճանաչման, եկամուտի (աշխատավարձ, թե գյուղատնտեսական եկամուտներ) հաշվարկման մեխանիզմների, պետական նպաստների նշանակման և վճարման կարգերի, համակարգում հաշվառված անձանց մասին ՀՀ նախարարություններից, գերատեսչություններից և կազմակերպություններից ստացվող տեղեկատվության, դրա ներկայացման ձևի, պարբերականության վերանայման արդյունքում տեղեկատվական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացմամբ ավելի հավաստի տվյալների ստացում` առանց դիմողից փաստաթղթեր ներկայացնելու պահանջի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ հունիսի
3-րդ տասնօրյակ
4. ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ՀՀ ԿԱ ոստիկանության ԱՎՎ տվյալների համադրելիության մակարդակի բարձրացում` հանրային ծառայության համարանիշի կիրառմամբ ընտանեկան նպաստների համակարգի հասցեականության, ընտանիքի կազմի որոշման և տեղեկատվության ստացման արդյունավետության բարձրացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ԿԱ ոստիկանություն հունիսի
3-րդ տասնօրյակ
5. ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի օտարման գործարքներով սեփականության իրավունք ձեռք բերողների, հողի սեփականատերերի, հողը վարձակալողների մասին տվյալների համադրելիության մակարդակի բարձրացում` հանրային ծառայության համարանիշի կիրառմամբ ընտանեկան նպաստների համակարգի հասցեականության` գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի և դրանց մակերեսի, դրանց կադաստրային զուտ եկամուտի չափի մասին տվյալների որակի և ստացման արդյունավետության բարելավում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հունիսի
3-րդ տասնօրյակ
6. Յուրաքանչյուր տարվա հունվար ամսին համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժի կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձի հետ համապատասխան պայմանագրերի կնքում և նրանց նյութատեխնիկական բազայի բարելավման մասին առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն ընտանեկան նպաստների նշանակման բնականոն ընթացքի ապահովում և անասնապահությունից ստացվող եկամուտի մասին տվյալների որակի և ստացման արդյունավետության բարձրացում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն փետրվարի
2-րդ տասնօրյակ
7. տեղեկատվության ինքնաշխատ փոխանակության (պետական նպաստների, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի և այլ (ըստ պատրաստվածության
մակարդակի) տեղեկատվական բազաների միջև) միասնական համակարգի ներդրում տեղեկատվության համադրելիության բարձրացում` հանրային ծառայության համարանիշի կիրառմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
8. Ուսումնասիրությունների անցկացում ռիսկային համարվող համայնքներում և վարչական շրջաններում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացում ՀՀ ֆինանսների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ հուլիս - դեկտեմբեր