Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի NN 9-Ա ԵՎ 10-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-03-04-ից մինչև 2021-06-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-06-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

18 մարտի 2010 թ. N 71-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի NN 9-Ա ԵՎ 10-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքում հողի հարկի, գույքահարկի, հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի վարձավճարների (այդ թվում` տույժերի և տուգանքների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով գանձման կազմակերպման և իրականացման լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ», «զ», «թ», «ժ», «ժա», «ժգ» կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետով, 40-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքերը գանձելու և թույլտվությունները տալու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(2-րդ կետը խմբ. 12.02.13 N 601-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին» N 9-Ա և «Երևանի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 10-Ա որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ Տ. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։