Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 փետրվարի 2013 թվականի N 93-Ա

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 27-ի N 346-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շենքերը և շինությունները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել գույքի նկատմամբ սույն որոշման 3-րդ կետից բխող՝ անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. փետրվարի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 93-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ օգտագործման իրավունքով ամրացվոՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Ներքին մակերեսը Սպասարկման համար անհրաժեշտ հողամասը Գտնվելու վայրը Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ)

1. Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք քառ. մետր 157.7 - քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 9/1, 1-ին հարկ 769794

2. Վարչական տարածք քառ. մետր 69.3 300 քաղ. Երևան,

Շարուրի 22/1 523102

3. Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք քառ. մետր 114.5 - ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Երևանյան խճ., 62, 2-րդ հարկ 382839

4. Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք քառ. մետր 207.9 - ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ղուկասյան 30,

2-րդ հարկ -

5. Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք քառ. մետր 59.7 - ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան 11,

2-րդ հարկ 114277

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։