Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2013 թվականի N 146-Ա

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի հունվարի 1-ի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը՝ այն համապատասխանեցնելով 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 3114.9 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. փետրվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։