«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
11 փետրվարի 2013 թ.
ք. Երևան N 42-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
1.214 Մաքսի Կարբ ֆենօքսիկարբ 250 ջրում դիսպերսվող հատիկներ
1.215 Սանի թիամետոկսամ 250 ջրում լուծվող հատիկներ
1.216 Ատլետիկ պիրիմիֆոս-մեթիլ 500 էմուլսիայի խտածո
1.217 Տաբու իմիդակլոպրիդ 500 ջրում լուծվող կոնցենտրատ
1.218 Բրեյկ լյամբդա-ցիհալոտրին 100 միկրոկապսուլացված կախույթ
1.219 Բլոկ լուֆենուրոն 50 էմուլսիայի խտածո
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
6.177 Կոլոսալ Պռո պրոպիկոնազոլ+տեբուկոնազոլ 300+200 միկրո-էմուլսիա խտածո
6.178 Սանռայս ցիպրոդինիլ 750 ջրում դիսպերսվող հատիկներ
6.179 Պերֆեկտ Սուպեր պրոպիկոնազոլ+ցիպրոկոնազոլ 250+80 էմուլսիայի խտածո
6.180 Կվադրո ազօքսիստրոբին 250 խտացված կախույթ
6.181 Բրավո տրիֆլօքսիստրոբին 500 ջրում դիսպերսվող հատիկներ
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
8.122 Իդեալ ֆենօքսապրոպ-Պ-էթիլ+ մեֆենպիր դիէթիլ անտիդոտ 69+75 ջրայուղային էմուլսիա
8.123 Կամբա Սուպեր 2.4 Դ+Դիկամբա 344+120 ջրային լուծույթ
Ա. Բախչագուլյան