ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2011 թվականի N 551-Ա
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 405-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 405-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 15-ի N 551-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Դոլունց - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ս. Խաչատրյան - «Որոտան ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Սարգսյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ամբիոնի վարիչ
(համաձայնությամբ)
Ս. Ամիրյան - Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ
(համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մ.Մելիք-Բախշյան - Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական
համալսարանի ՈՒԳՄԳՀ-ի վարչության պետ-պրոռեկտոր
Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի
Հանրապետության բարձրագույն որակավորման
հանձնաժողով» գործակալության պետ
Ս. Աղբալյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ե. Բաղդասարյան - Գորիսի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Ռ. Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)
Դ. Կարապետյան - Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր
Ա. Դինգչյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական
մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Կ. Սահակյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական
բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Կ. Մովսիսյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական
բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Հ. Հովսեփյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության
ֆակուլտետի դեկան
Գ. Մանուչարյան - Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու,
դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Տ. Խաչատրյան - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Հ. Բախշյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության
ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Հ. Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական
հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանող
Ա. Դավթյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Մ. Նուրիջանյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական
բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանող
Գ. Բարխուդարյան - Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական
ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 11.01.13 N 1-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան