Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2000 թվականի N 725

քաղ Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման մեջ (1998 թվականի մարտի 17-ի N 183 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան` այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ)» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժին» բառերը, իսկ «բ» ենթակետում «դատարաններին» բառը համապատասխանաբար փոխարինել «վերաքննիչ դատարաններին և վճռաբեկ դատարանին» ու «առաջին ատյանի դատարաններին» բառերով.

գ) որոշման 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը.

ե) որոշման N 1 հավելվածի վերնագրում «ամսվա ընթացքում», իսկ 2-րդ ու 4-րդ սյունակներում «ամսում» բառերը համապատասխանաբար փոխարինել «-ի դրությամբ» և «եռամսյակում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 8-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։