Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-11-09-ից մինչև 2005-12-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-12-29Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2000 թվականի N 731

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության շենքերի, շինությունների և դրանց տարածքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության շենքերի ու շինությունների) վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 3-րդ կետի «ա», «դ» ենթակետերը, 4-րդ և 5-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։