Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2262-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հոկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2262-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՇՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «ՄաշՖարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 01.10.2012 թվականի դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «ՄաշՖարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2010 թ. դեկտեմբերի 1-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001401 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 7 շենք, հ 1:2 հասցեն տեղափոխել քաղաք Երևան, Կենտրոն, Քաջազնունու փողոց, 2/2 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։