Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2647-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 նոյեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2647-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի նոյեմբերի 1-ին ներկայացված դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2005 թվականի օգոստոսի 11-ին (Կ-XX-00697) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։