Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2701-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 նոյեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2701-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԶԱՐԻԱ-ԱԼՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ազարի-Ալվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 07.11.2012 թ. դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի նոյեմբերի 10-ին «Ազարի-Ալվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000581 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Ազարի-Ալվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։