Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2845-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2845-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 27-ի թիվ 1981-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում անհատ ձեռնարկատեր Սասուն Սարգսյանին պատկանող ստոմատոլոգիական կաբինետում իրականացված զննության արդյունքները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սասուն Սարգսյանի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է`

1. Բժիշկ ստոմատոլոգ Սասուն Սարգսյանը համապատասխան մասնագիտացում և վերջին հինգ տարիների ընթացքում վերապատրաստում չունի, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնով սահմանված պահանջներին և պայմաններին:

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Սասուն Սարգսյանի թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեության իրականացման 08.07.2005 թ. թիվ Ա-XX-000142 լիցենզիայի գործողությունը Սասուն Սարգսյանի մասով մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։