Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 2928-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան N 2928-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Հ. 1 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000368 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և «Հ.1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի նոյեմբերի 26-ին ներկայացված դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Դադարեցնել «Հ. 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000368 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման օրթոդոնտիկ ստոմատոլոգիական տեսակը:

2. «Հ. 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000368 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Դ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։