Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎի 8 ՓԵՏՐՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

8 փետրվարի 2013 թ.

ք. Երևան թիվ 2-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 91 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության 06.02.2013թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 91 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային

հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։