Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 9-րդ և 25-րդ կետերի «երկաթուղիներ» բառը փոխարինել «երկաթուղային գծեր» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երկաթուղու օտարման շերտ (այսուհետ` օտարման շերտ)` երկաթուղային գծի հողապաստառը և դրան հարակից հողամասերը, որոնք նախատեսված են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների տեղակայման համար.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-44-րդ կետերով.
«41) երկաթուղային գծի հողապաստառ (այսուհետ` հողապաստառ)` երկաթուղային գծի համար հիմք ծառայող կառուցվածք, որը ներառում է հողաթումբը կամ փորվածքը, հողաթմբի հիմքի կամ փորվածքի եզրի կողմում առափներ ունեցող ջրահեռացման առուներն ու ապահովիչ շերտերը.
42) երկաթուղային կայարանի փակում` գնացքների ժամանման, մեկնման կամ ուղեբեռների, բեռների կամ բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման և (կամ) պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված գործողության դադարեցումը.
43) երկաթուղային գծի փակում` երկաթուղային գծով ուղևորատար և բեռնատար գնացքների երթևեկության դադարեցումը.
44) երկաթուղային գիծ` ինժեներական կառույց, որը բաղկացած է ռելսերից, կոճերից, ռելսային ամրացումներից, բալաստային պրիզմայից և հողապաստառից ու նախատեսված է երկաթուղային շարժակազմի երթևեկության համար:»: