«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2000 թվականի N 786
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ.
Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Վ. Քոչարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
Գ. Թորոսյան - Ֆիլատելիստների հայկական միության նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ
Ս. Ղարաբաղցյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ
Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Վ. Առաքելյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ա. Քեչեյան - Ֆիլատելիստների հայկական միության պատվավոր անդամ (Արգենտինա)
Ա. Բաբախանյան - Ֆիլատելիստների հայկական միության նախագահի տեղակալ
Ս. Հայրապետյան - Ֆիլատելիստների հայկական միության վարչության անդամ (պատասխանատու քարտուղար)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետությանվարչապետ Ա. Մարգարյան