Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2013 թվականի N 175-Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2013 թվականի ապրիլի 22-24-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)՝ «Ազգային և միջազգային քաղաքականության մեջ էներգետիկ վիճակագրության ռազմավարական դերը» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։