Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813076

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

7 փետրվարի 2013 թ. թիվ 110-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի N 1 հավելվածի

ա. «1147» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.

« 1148 ժե) Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար X

1149 ժզ) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար X

1150 ժէ) Այլ տեղական տուրքեր X

».

բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1147» բառերից հետո լրացնել «+ տող 1148 + տող 1149 + տող 1150» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

Նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։