Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 15 ՓԵՏՐՎԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 68-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 փետրվարի 2013 թ.

ք. Երևան N 68-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 5-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 8-ի N 5/13 եզրակացությունը.

1. Ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը կասեցնել նաև պետական տուրքը և տուրքի վճարումը ուշացնելու հետևանքով առաջացած տույժերը չվճարելու հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը.

1) «ՌԵՆԱ-ԲՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ՏԾ N 00034 լիցենզիան:

2) «ՖԱԼԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00166 լիցենզիան:

3) «ԴԻԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00177 լիցենզիան:

4) «ԿԱՐ-ԳՈՒԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00440 լիցենզիան:

5) «ԱՐԱԼԻ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00447 լիցենզիան:

6) Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00508 լիցենզիան:

7) «ԳՐԻԳ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00510 լիցենզիան:

8) «ՏՈՄԻԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մարտի 3-ի ՏԾ N 00589 լիցենզիան:

9) «ՎԻԳԵՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մայիսի 20-ի ՏԾ N 00973 լիցենզիան:

10) «ԴՈՆ ՍՈՒԵՐՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի մարտի 2-ի ՏԾ N 01725 լիցենզիան:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։