ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 182-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության 107 միավոր հիմնական միջոցները, սակավարժեք և արագամաշ առարկաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:
4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
փետրվարի 28-ի N 182-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` դասական աճուրդով օտարման ենթակա գույքի
NN
ը/կ Անվանումը Քանակը Արտադրման տարեթիվը Գույքի (1 միավորի) գնահատված արժեքը
(դրամ) Գույքի
(1 միավորի) մեկնարկային գինը
(դրամ)
1 2 3 4 5 6
1. Համակարգիչ Պ 3 667 1 2000 թ. 6400 6400
2. Համակարգիչ Պ 350 դել օպտի պլեքս 1 2000 թ. 4800 4800
3. Մոնիթոր 5 Բելինեա 1 1996 թ. 3600 3600
4. Համակարգիչ Պ 3 500 (մոնիթոր` Սամսունգ 550) 1 2000 թ. 5600 5600
5. Համակարգիչ 3 500 3 2001 թ. 5600 5600
6. Համակարգիչ Պ 3 600 (մոնիթոր` Ասեր) 1 2000 թ. 5800 5800
7. Համակարգիչ Ֆարմոզա Փի Սի 3 (մոնիթոր էյչպի) 1 2002 թ. 3500 3500
8. Համակարգիչ Պ 3 933 (մոնիթոր` Սամսունգ) 4 2001 թ. 5900 5900
9. Համակարգիչ Պենտիում 3 67/128 էմբի 1 2001 թ. 5500 5500
10. Համակարգիչ Պ 733/128 1 2001 թ. 5600 5600
11. Համակարգիչ Պ IV 3.0 2 2002 թ. 5300 5300
12. Համակարգիչ ՓիՍի Յունիքոմպ Պ IV 1.7 Գհց 2 2001 թ. 4300 4300
13. Մոնիթոր Սի Թի Էքս Վի Էլ 510 2 2001 թ. 2800 2800
14. Համակարգիչ Պ 4 1500 (մոնիթոր` Ասեր) 1 2001 թ. 6400 6400
15. Համակարգիչ Պ 4 1 2002 թ. 6200 6200
16. Մոնիթոր Կոմպաք ՎԻ 7550 1 2002 թ. 3400 3400
17. Անհատական համակարգիչ Ասեր (NoteBook) 2 1996 թ. 4500 4500
18. Անհատական համակարգիչ Թոշիբա (NoteBook) 2 1996 թ. 4700 4700
19. Անհատական համակարգիչ Թոշիբա (NoteBook) 4 1996 թ. 4700 4700
20. Անհատական համակարգիչ Դել ինսփայրոն 2500 (NoteBook) 1 2004 թ. 4500 4500
21. Անհատական համակարգիչ Դել Լաթիթուդ (NoteBook) 2 2004 թ. 3500 3500
22. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 625 Վի Էյ 11 2001 թ. 1500 1500
23. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 2500Վի Էյ (500 Վի Էյ) 3 2001 թ. 1500 1500
24. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 800 Վի Էյ 7 2001 թ. 1800 1800
25. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 1 2001 թ. 1500 1500
26. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 800 Վի Էյ 11 2001 թ. 1800 1800
27. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 800 Վի Էյ Ի -Պրո 1 2001 թ. 1800 1800
28. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս 800 Վի Էյ 1 2001 թ. 1800 1800
29. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս Տրիփլեյթ Օմինիվսինտ 800 4 2001 թ. 1700 1700
30. Անխափան սնուցման սարք Յու Փի Էս Տրիփլեյթ Օմինիվսինտ 800 1 2001 թ. 1700 1700
31. Անխափան սնուցման սարք Բեյք Յու Փի Էս 500 3 2000 թ. 1500 1500
32. Անխափան սնուցման սարք Բեք Յու Փի Էս 500 1 2000 թ. 1500 1500
33. Տպիչ Էյչ Պի Օ4 Դաբլյու 708 Դի Ջի 690 Սի 1 2002 թ. 4500 4500
34. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 1100 2 2000 թ. 4700 4700
35. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 6 Էլ 1 1996 թ. 3500 3500
36. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 1000 1 2003 թ. 3700 3700
37. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 1200 1 2002 թ. 3700 3700
38. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 55 Էմ 1 1996 թ. 2800 2800
39. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 4 պի 1 1996 թ. 3100 3100
40. Տպիչ 4050 1 2001 թ. 3400 3400
41. Տպիչ Քենոն Բի ՋիՍի 70 քալոր 1 1997 թ. 4200 4200
42. Տպիչ Էյչ Դի Դեսկ Ջեթ 420 1 1996 թ. 2800 2800
43. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 4Էմ պլյուս 1 1996 թ. 3500 3500
44. Տպիչ Էյչ Պի Էլ Ջի 4պլյուս 1 1996 թ. 3500 3500
45. Տպիչ սկաներ Լեքսմարկ 1 2001 թ. 3600 3600
46. Պատճենահանող մեքենա 1 1999 թ. 3700 3700
47. Պատճենահանող մեքենա` Փանասոնիկ 7140 1 1996 թ. 4200 4200
48. Պատճենահանող սարք` Միտա ՍիՍի-35 1 2001 թ. 3400 3400
49. Պատճենահանող սարք` Միտա ՍիՍի 1 2001 թ. 3400 3400
50. Պատճենահանող սարք` Միտա ՍիՍի 1 2001 թ. 3400 3400
51. Պատճենահանող մեքենա 1 2001 թ. 3500 3500
52. Բազմացնող սարք` Ռեքս Ռոտարի 1280 1 1999 թ. 4200 4200
53. Թմբուկ` բազմացնող սարքի Դրիմ ֆոր ՍիՓի 2 1999 թ. 1200 1200
54. Թմբուկ` բազմացնող սարքի Դրիմ Ա3 ֆոր քոփի1280 1 1999 թ. 1200 1200
55. Կազմարարական սարք` Դեսքթոփ Վելոբինդեր 1 1999 թ. 1000 1000
56. Սառնարան 1 1998 թ. 5100 5100
57. Փոշեկուլ 1 2002 թ. 3200 3200
58. Ֆոտոխցիկ` Դիջիթալ, Կամերա Օլիմպուս Սի 5060 1 2004 թ. 4600 4600
Ընդամենը 107
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան