ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2013 թվականի N 226-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1223-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» N 1223-Ա որոշման հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ կետերով.
« NN
ը/կ Հասցեն Սեփականության վկայականի համարը, գրանցման ամսաթիվը Մակերեսը (քառ. մետր)
քաղ. Գյումրի
13. Սահմանապահների փողոց 1 (բազմաբնակարան բնակելի շենք) 30112012-08-0221 / 30.11.12 2385.14
14. Սահմանապահների փողոց 3 (բազմաբնակարան բնակելի շենք) 03122012-08-0311 / 03.12.12 1487.73
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 18
Երևան