Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2013 թվականի N 210-Ա

Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Անվանի բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Սահակյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 18

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 18-ի N 210-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Լ. Անանյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Իսահակյան - ՀՀ ԳԱԱ-ի «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ս. Մուրադյան - մանկագիր (համաձայնությամբ)

Ա. Սահակյան - Ա. Սահակյանի կինը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։