Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2013 թվականի N 198-Ա

Գ. ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ռեժիսոր Գեորգի Ասատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Գ. Ասատուրյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 12-ի N 198-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Ասատրյան - Գ. Ասատուրյանի ընտանիքի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։