Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ 100-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2013 թվականի N 221-Ա

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ 100-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից 2013 թվականի մարտի 22-23-ը կազմակերպվող «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի պատվիրակության (12 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև պատվիրակության ճանապարհածախսի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, միջոցառման դահլիճի վարձակալման, հրավիրատոմսերի և այլ նյութերի տպագրման, սուրճի և թեյի ընդմիջումների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի կազմակերպման, գրասենյակային նյութերի ձեռքբերման, տրանսպորտային միջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման, տեսաօպերատորի վարձակալման, համաժամանակյա թարգմանության ապահովման հետ կապված և հնարավոր այլ ծախսերը` մինչև 11588500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։