Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2013 թվականի N 194-Ա

;

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1235-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 8-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2013 թ. փետրվարի 28-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թ. մարտի 8-ը» բառերով.

2) 9-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2013 թ. մարտի 7-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թ. մարտի 18-ը» բառերով.

3) 10-րդ կետի 5-րդ սյունակում «մինչև 2013 թ. մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թ. մարտի 25-ը» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։