Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2013 թվականի 200-Ա

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 7-ի N 200-Ա որոշման

2013 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

NN

ը/կ Մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը Տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվող ոլորտը Մշակող մարմինը Տեխնիկական

կանոնակարգը

ՀՀ կառավարություն

ներկայացնելու

ժամկետը

1. «Հայաստանի Հանրապետությունում խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 22-ի N1551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է այն արտադրանքի վրա, որն ստեղծված է կամ նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների կողմից խաղերում օգտագործելու համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության

նախարարություն 2013 թ. հուլիս

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։