Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «բ» կետում և 3-րդ հոդվածի առաջին պարբերությունում «պաշտոնային դրույքաչափով» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով» բառերով: