Հոդված 1
Հոդված 1.
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.
«11. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման և ներկայացման նպատակով հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը:
12. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը:»: