ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2011 թվականի N 1279-Ա
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Ուսուցման ազգային հիմնադրամ հիմնադրելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1550-Ն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հաստատել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 28-ի N 1279-Ա
որոշման
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ն. Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ
Ա. Մանգասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ
Շ. Բարսեղյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ (համաձայնությամբ)
Ս. Չիբուխչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ, «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Գ.Վաղարշակյան - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան - Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 01.02.13 N 76-Ա, 05.03.13 N 178-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան