ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2010 թվականի N 1033-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
նոյեմբերի 29-ի N 1033-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Աբրահամյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վ. Ներսիսյանց - «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Բերբերյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ
Ս. Գիշյան - Հայգյուղփոխբանկի գործադիր տնoրեն (համաձայնությամբ)
Բ. Բեգլարյան - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանյան - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Աղաջանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան
Ա. Մաթևոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան
Լ. Բադանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ
Մ. Պետրոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ
Ա. Սարգսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ
Վ. Սարգսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ա. Հայրապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ
Պ. Քալանթարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ
Վ. Գևորգյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ
Ս. Խառատյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Վ. Ջանգոզյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Մ. Ավանեսովա - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Գ. Ամիրխանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Շ. Ալեքսանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Է. Բախշյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 27.01.11 N 55-Ա, 05.03.13 N 176-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան