Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 փետրվարի 2013 թ.

ք. Երևան N 05-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ու բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգեր և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշման հավելված N 3-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 35-րդ կետը,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Սահմանել դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

Դ. Դումանյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի փետրվարի 1-ի

N 05-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով դեղատներում կամ դեղատնային կրպակներում (այսուհետ` կազմակերպություն) առաջացող բժշկական թափոններն են` օգտագործման համար ոչ պիտանի`

1) դեղերը,

2) դեղանյութերը,

3) բժշկական նշանակության ապրանքները:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված դեղերը, դեղանյութերը, բժշկական նշականության ապրանքները հաշվառվում են որպես բժշկական թափոն դրանք խոտանվելուց հետո` հետևյալ դեպքերում.

1) լրացել է դրանց պիտանիության ժամկետը,

2) հայտնաբերվել է դեղի փաթեթավորման, պիտակի, տարողության ամբողջականության խախտում, դեղի փչացման նշաններ (ձևի, գույնի, թափանցիկության և այլ հատկանիշների փոփոխություն),

3) եթե ստացվել է տեղեկատվություն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է դեղի կամ դեղանյութի կամ բժշկական նշանակության ապրանքի որակի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ են հավաքվել Հայաստանի Հանրապետությունում արտադրված դեղերը:

4. Կազմակերպությունում բժշկական թափոնների հաշվառելու նպատակով իրականացվում է ներքին մշտադիտարկում, որի իրականացման կարգը սահմանվում է ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2-1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր»-ի 12-րդ կետով նախատեսված բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների ակտով:

5. Ներքին մշտադիտարկումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 29-ի N 867 հավելված N 3-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետով նշանակված պատասխանատու անձը, իսկ մեկ վայրում դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակված պատասխանատու անձը:

6. Դեղերի պիտանիության ժամկետները լրանալուց առնվազն մեկ շաբաթ առաջ, իսկ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու յուրաքանչյուր դեպքը հայտնաբերելիս` անմիջապես, պատասխանատու անձը գրավոր տեղեկացնում է կազմակերպության տնօրենին: Կազմակերպության տնօրենը երկօրյա ժամկետում կազմակերպում է պիտանիության ժամկետն անց և օգտագործման համար ոչ պիտանի դեղերի խոտանումը` իր լիազորությունների շրջանակում ընդունված իրավական ակտով ստեղծված հանձնաժողովի կողմից:

7. Հանձնաժողովը բաղկացած է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ երեք աշխատակիցներից: Հանձնաժողովը կազմում է դեղատներում կամ դեղատնային կրպակներում դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության ապրանքների խոտանման արձանագրություն` սույն կարգի հավելված N 1-ով սահմանված ձևի համաձայն:

8. Դեղերը խոտանվելուց և խոտանման արձանագրության կազմումից անմիջապես հետո պատասխանատու անձի կողմից կատարվում է բժշկական թափոնների հաշվառում` սույն կարգի հավելված N 2-ով սահմանված ձևի մատյանում:

9. Բժշկական թափոնները հաշվառումից հետո մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչնչացման գործընթացը պատասխանատու անձի կողմից տեղավորվում և պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 հավելված N 3-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության լիցենզավորման կարգի 36-րդ կետով ժամանակավոր պահման համար նախատեսված պարկում կամ բեռնարկղում:

Հավելված 1

Ձև 1

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը/բնակության վայրը -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Գործունեության իրականացման վայրը ________________________________________________

Խոտանման օրը, ամիսը, տարին ------------------------------------------------------------------------------------------

Խոտանման արձանագրությունը կազմվել է ----------կազմակերպության տնօրենի կամ ---------------անհատ ձեռնարկատիրոջ թիվ ----------- հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ`

Նախագահ -----------------------------------------------------------------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, պաշտոն

Անդամներ (անուն, ազգանուն, պաշտոն)`

1. ------------------------------------------------------------------------------------------------------------------------------

2. ------------------------------------------------------------------------------------------------------------------------------

3. ------------------------------------------------------------------------------------------------------------------------------

4. ------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Խոտանման ենթակա բժշկական թափոններ

Հ/հ Անվանում Սերիա Դեղաչափը և դեղաձևը Պիտանիության ժամկետը Քանակը Խոտանված դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության ապրանքների արժեքը

Խոտանման պատճառը --------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Խոտանված բժշկական թափոնները պահվում են ժամանակավոր պահման համար նախատեսված պարկում կամ բեռնարկղում` մինչև ոչնչացում:

(ընդգծել)

Նախագահ ----------------------------------------------------------------------------------------------------------------------

Անուն, ազգանուն, ստորագրություն

Անդամներ (անուն, ազգանուն, ստորագրություն)`

1. -----------------------------------------------------------------------------------------------------------------------------

2. -----------------------------------------------------------------------------------------------------------------------------

3. -----------------------------------------------------------------------------------------------------------------------------

4. -----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր

-------------------------------------------------------- անուն, ազգանուն, ստորագրություն, օր, ամիս, տարի

Հավելված 2

Ձև 2

Մ Ա Տ Յ Ա Ն

ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

------------------------------------------------------------------------------------------------------------------

(Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

գտնվելու վայրը/բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը)

Սկիզբ «-------»---------------------------------20------թ.

Վերջ «-------»-----------------------------------20------թ.

Հ/հ Խոտանման արձանագրության համարը, օրը, ամիսը, տարին Բժշկական թափոնի անվանումը Սերիա Քանակությունը Բժշկական թափոնը տեղադրելու օրը, ամիսը, տարին Բժշկական թափոնը ոչնչացման հանձնելու

օրը, ամիսը, տարին Պատասխա-նատուի

անունը, ազգանունը Ստորագրություն

1.

2.

3.

4.

….

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։