ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2013 թվականի N 247-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1162-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 1162-Ա որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 3. Ծխախոտ Եվրոպական խորհրդարանի և խորհրդի N2001/37/ԵՀ հրահանգ` ծխախոտի արտադրանքի, շուկայահանման և վաճառքի վերաբերյալ ԵՄ-ի անդամ պետությունների նորմատիվ, կանոնակարգային և վարչական դրույթների մոտարկման մասին ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2013 թ. մարտի
20-ից մինչև
2014 թ. սեպտեմբեր 2014 թ. դեկտեմ-բեր 2016 թ. դեկտեմ-բեր
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. ապրիլի 4
Երևան