ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2013 թվականի N 239-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուի 480 օրինակը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուի 20 օրինակն ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանմանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. մարտի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
մարտի 29-ի N 239-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ Մարմինների, կազմակերպությունների անվանումները Քանակը
(հատ)
1 2 3
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ 10
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ 10
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ 20
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 5
5. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին 4
6. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 10
7. ՀՀ պաշտպանության նախարարություն 5
8. ՀՀ արտաքին գործերի նախարարություն, այդ թվում` օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ 50
9. ՀՀ արդարադատության նախարարություն 3
10. ՀՀ առողջապահության նախարարություն 3
11. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 3
12. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 3
13. ՀՀ ֆինանսների նախարարություն 3
14. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 3
15. ՀՀ բնապահպանության նախարարություն 3
16. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 3
17. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 3
18. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3
19. ՀՀ մշակույթի նախարարություն 3
20. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 3
21. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 3
22. ՀՀ սփյուռքի նախարարություն 3
23. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 3
24. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 3
25. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 50
26. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ 20
27. ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն 5
28. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 3
29. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 3
30. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 5
31. ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն 3
32. ՀՀ գրահրատարակչական գործակալություն 10
33. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 5
34. «Արմենպրես» լրատվական գործակալություն 5
35. ՀՀ սահմանադրական դատարան 2
36. ՀՀ գլխավոր դատախազություն 2
37. ՀՀ կենտրոնական բանկ 2
38. ՀՀ մարզպետարաններ 100
39. Երևանի քաղաքապետարան 20
40. Հայկական աշխարհագրական ընկերություն 5
41. Հայաստանի ազգային գրադարան 5
42. Ա. Իսահակյանի անվան գրադարան 3
43. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան) 5
44. Հայկական հանրագիտարանի խմբագրություն 5
45. Երևանի պետական համալսարան 20
46. Հայաստանի պետական ագրարային համալսարան 2
47. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան 2
48. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան 2
49. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ 3
50. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 3
51. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան 2
52. «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ 2
53. Հայաստանի ֆրանսիական համալսարան 2
54. ՄԱԿ-ի գրասենյակ 2
55. Օտարերկրյա դեսպանություններ, յուրաքանչյուրին` մեկական 20
Ընդամենը 480
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան